Բաժիններ՝

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տաշիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, Տաշիրում՝ ատրճանակի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում էլ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության Արարատի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ականանետի ականի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930