Բաժիններ՝

Երևանում թալանել են ԱՄՆ-ից ժամանած յոգայի մասնագետին․ shamshyan.com

Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված քրեական գործը հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Վարդանյանի հարազատը, ում անունը այս պահին չենք հրապարակում, ասում էր. «Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում:

Մոտավորապես ժամը 20:30-ից 21:30-ն ընկած ժանանակահատվածում ֆեդերացիայում գողացել են Գևորգի ուսապարկը, որի մեջ եղել են իր և ընտանիքի ոսկյա զարդերը, 2 հատ տղամարդու և կանացի մատանիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են, հույս ունենալով, որ նաև դրա շնորհիվ կբացահայտվի Հայաստանի յոգայի ֆեդերացիայում կատարված գողությունը:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930