Ո՞վ է այդ, ներողություն, անբարոյական ստորագրություն դնողը. ավագանու ընդդիմադիր անդամը՝ լողավազանը քանդելու մասին

«Ուզում եմ ճշտել, թե ո՞վ է իրեն իրավունք վերապահել Երևանի քաղաքապետարանում միաձայն որոշում կայացնել ու թույլ տալ Տիգրան Մեծ 53 հասցեում գտնվող հրաշք լողավազանի՝ քաղաքացիների հանգստի վայրի քանդման թույլտվության իրավունքը տալ: Ո՞վ է տվել քանդման թույլտվությունը, և արդյո՞ք համայնքային տարածքը, գույքը վերացնելու համար ավագանու համաձայնություն պետք չէր: Չասեք՝ քաղաքացիների համաձայնությունը կար»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը:

«Ո՞վ է իրեն իրավունք տվել Երևանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդման թույլտվությունը տալ, բակը վերացնելու ու երևի «պիվնոյներ» ու «վետերոկներ» սարքելու այդ որոշումն ո՞վ է կայացրել: Ո՞վ է այդ, ներողություն, անբարոյական ստորագրություն դնողը»,- հարցրեց ավագանու անդամը:
Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը խնդրեց անհարգալից գնահատականներ չտալ:

Տեսանյութեր

Լրահոս