Նոր ավտոբուսներում, կարծես թե, հաշվի չի առնվել բռնաձողերի գույնը, որը պետք է դեղին լինի. ավագանու անդամ

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սիփան Ասատրյանը նիստի ժամանակ խոսեց տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ՝ նշելով, որ կարևոր փոփոխությունների շնորհիվ դրանք մատչելի և հասանելի են նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Սա ժամանակին գոնե ինձ համար հրաշքի նման մի բան էր թվում: Խնդրում եմ հաշվի առնել համընդհանուր դիզայնի կոմպոնենտները: Օրինակ, մեր նոր ավտոբուսներում, կարծես թե, հաշվի չի առնվել բռնաձողերի գույնը, որը պետք է դեղին լինի՝ ըստ ունիվերսալ դիզայնի, որովհետև կոնտրաստ պետք է ստեղծվի, և վատ տեսնող մարդիկ, որոնք շատ են մեր հասարակության մեջ և շատանում են գաջեթների և մնացած բաների պատճառով, ամենատեսանելին դեղին գույնն է և այդ պատճառով է, որ մեր հետիոտնային անցումները ևս ժամանակին սպիտակ էին, հետագայում դեղին ներկվեցին»,- նշեց ավագանու անդամը՝ հորդորելով տրանսպորտի ֆունկցիոնալությունն ամբողջությամբ օգտագործել:

Նրա փոխանցմամբ՝ չտեսնող քաղաքացիները բարձրացրել են նաև ձայնային ազդարարման համակարգերի գործարկման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս