Բաժիններ՝

Բերման ենթարկված տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 26-ին, ժամը 05.35-ին, Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 02։00-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Այգեձորի խաչմերուկի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա ցայտաղբյուրների 8 փականները:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930