Բաժիններ՝

Հունվարի 1-ից հանրային սննդի, մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի պատվաստված լինելու կամ բացասական թեստի դեպքում

Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային և հասարակական այլ վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը համաձայնեց, որ այդ սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց իրենք նժարի վրա են դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում են, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։

«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, ուրեմն պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տալ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930