Մերձմոսկվայում անհայտ անձինք սպանել են «մսային արքա» մականվամբ հայտնի գործարարին
Մերձմոսկվայում հետաքննիչները քրեական գործ են հարուցել անհայտ անձանց կողմից շոգեբաղնիքում տղամարդու սպանության դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխամասային գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։
Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն՝ սպանվածը գործարար Վլադիմիր Մարուգովն է, որը երշիկեղենի մի քանի գործարանի սեփականատեր էր և լրատվամիջոցներում հայտնի էր որպես «մսային արքա»։
«Նախնական տվյալներով՝ լույս նոյեմբերի լույս 2-ին Իստրայում դիմակավորված անհայտ անձինք ներխուժել են շոգեբաղնիք, կապկպել են տանտիրոջն ու նրա կնոջը, որից հետո պահանջել են իրենց հանձնել տանը պահվող գումարը։ Մի պահ կնոջը հաջողվել է ազատվել ու փախչել», – հայտնել է Վրադին՝ չնշելով, սակայն, անուններ։
Գործարարի կինը ոստիկանություն է կանչել, սակայն դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդուն արդեն սպանված են հայտնաբերել։ Հանցագործները փախուստի են դիմել մեքենայով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Իստրայի քաղաքային շրջանի գյուղերից մեկում։
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են սպանության ենթադրյալ գործիքը՝ աղեղնազենը (արբալետ)։ Կասկածյալներն առայժմ չեն հայտնաբերվել։
Թարգմանությունը՝ tert.am-ի