Բաժիններ՝

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել  և, բնականաբար, չեմ ստանալու». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է, որ վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինվորի ապահովագրման հիմնադրամին։

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել  և, բնականաբար, չեմ ստանալու։ Բացի այդ, «Հայաստան համահայկական» հիմնադրամի միջոցով մասնակցում եմ նաև ամսական վճարումների համակարգին, ինչը շատ հարմար է, և բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց հնարավորությունների սահմաններում։ Այս հիմնադրամները շատ կարևոր ծրագրեր են իրականացնում, և բարեգործական ծրագրերը, որոնք քաղաքացիներն ուզում են իրականացնել, կոչ եմ անում իրականացնել այս հիմնադրամների միջոցով»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

Անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին և այն մտահոգություններին, որ նրանք կացարան չունեն և պարզապես դրսում են մնացել, Զարուհի Բաթոյանը նկատեց՝ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Անձամբ մի քանի նման հայտարարության հետքերով գնացել եմ ու պարզել, որ այդ մարդիկ կացարան ունեն, բայց ավելի լավն են ուզում։ Ցավոք, ՀՀ-ի հնարավորությունները սահմանափակ են բոլորին իրենց կարիքներին և ցանկություններին համապատասխան կացարններ տրամադրելու համար։ Առաջին հերթին պետք է լուծենք քաղաքացիների տանիք ունենալու, սնունդով, հագուստով  ապահովելու հարցը, այս հարցը մենք լուծում ենք և հիմա կացարանի ու տեղի խնդիր չունենք։ Բացառված է, որ մեր հայրենակիցը՝ Արցախի քաղաքացին, գիշերի դրսում»,- նշեց նախարարը։

Զարուհի Բաթոյանը չասաց, թե մինչև այժմ Արցախից եկած քանի ընտանիք է տեղավորել իրենց կացարաններում՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չէ թվեր հնչեցնելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս