Գործադիրն առաջարկել է հստակեցնել ռազմական դրության օրերին ՏԻՄ ղեկավարների տեղակալների գործառույթները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները: Կառավարության ներկայացրած օրինագիծը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Նախագծով առաջարկում ենք հստակեցնել համայնքի ղեկավարի տեղակալի հանձնառությունները: Տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ: Օրենքի նախագծով կհստակեցվի տեղակալի գործառույթները ռազմական դրության հետ կապված կոնկրետ իրավիճակներում, կձևակերպեն նրա պարտականություններն աշխարհազորային աշխատանքների կազմակերպման և իրականացման համատեքստում»,- ասաց Տերտերյանը:
Օրենքի ընդունման դեպքում կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:
քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 68 «կողմ» ձայնով:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ Սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն: