«Վերցրեք ձեր մեռելներին և հեռացեք, հայերի հողը գիտելիքի երկիր է, մեղրի և վարդերի երկիր է։ Դուք չգիտեք, թե ինչ պետք է անել դրա հետ». Սիմոն Աբքարյան
Arménie France ֆեյսբուքյան խումբը հրապարակել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբքարյանի գրառումը, որը ներկայացնում ենք ստորև.
«Վերցրեք ձեր մեռելներին և հեռացեք, հայերի հողը գիտելիքի երկիր է, մեղրի և վարդերի երկիր է։ Դուք չգիտեք, թե ինչ պետք է անել դրա հետ։
Այստեղ կանայք ուրախության թագուհիներն են։ Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղեր են։
Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ։ Որովհետև մեր երկիրը երկիր չէ, խաչմերուկ է։
Իսկ դուք գիտեք, թե ո՞վ է այն հատում։ Ամբողջ մարդկությունը։ Եթե դուք մտածում եք մեզ գառների պես մnրթելnւ մասին, իմացեք, որ մենք մեծացել ենք առյուծների шրգшնդում»: