Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հանուն հայրենիքի եւ Արցախի ժողովրդի ազատության՝ իր կյանքն ընծայեց ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայր»:
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:
Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի:
Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը
Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է վստահի իր հավաքական ուժին և զինվորական հաղթանակով ապահովի քաղաքական հաղթանակը:
Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների մասին օրենքը:
Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի խստացվում են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելու, զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, հրաման չկատարելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության համար նախատեսված սանկցիաները, ինչպես նաև այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու և ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժամիջոցները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն վիրավոր զինծառայողներին, ովքեր բուժում են ստանում Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում, տեղեկացնում է ԱԱԾ կայքը:
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել:
Արցախից ժամանակավոր Արզնի 7-րդ փողոցի 1-ին տանը բնակվող, 5 անչափահաս երեխա ունեցող ստեփանակերտցի ընտանիքին օգնություն է անհրաժեշտ՝ հիմնականում գումարի տեսքով։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է տեղեկացնել դազմական դրության պայմաններում սահմանված կարգի խախտումների և բացթողումների վերաբերյալ։
Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Արցախաադրբեջանական պատերազմի 33-րդ օրն էլ մեծ թվով քաղաքացիներ շարունակում են կամավորագրվել՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ որևէ այլ կերպ իրենց ներդրումն ունենալու համար:
Պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ավարտական փուլում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում։
Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան և Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին և զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։
Երեկ երեկոյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»,-նշել էր Թաթոյանը:
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը և նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական զինուժի` Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում Շուշիում կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:
Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ:
ԱԻՆ-ի կողմից ախտահանվող տարածքների թիվը հոկտեմբերի 22-28-ը կրկնապատկվել է: