ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ռուստամ Պ.-ն փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներին:
Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ:
Հարցին, այսինքն՝ այս ամենը հանգեցնելու է նրան, որ թռչնամիսը թանկանա, Սերգեյ Ստեփանյանը պատասխանեց. «Թռչնամիսը պետք է թանկանար 1.5 ամիս առաջ, բայց զսպման մեխանիզմներով այնպես արեցինք, որ մեր սպառողների համար Նոր տարվա շեմին թանկացում չլինի: Բայց հունվարի 1-ից էլեկտրաէներգիան, ջուրը թանկացել է, բոլորը պետք է իրենց ինքնարժեքը հաշվե՞ն, թե՞ չէ: Այս ամենին ավելացել է թռչնամսի դեֆիցիտը»:
Հունվարի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 35-ամյա տղամարդը կրակել և վնասել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:
«Այսպես չի կարելի: Պետք է պատասխան տան, որ հաջորդները նման բաներ չանեն պետության գլխին: Թե չէ, եկել են, ասում են՝ դու մեծահարուստ ես, շարունակի՛ր: Սա հանրային օգտագործման տարածք է և պետք է պաշտպանված լիներ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով, չօտարվեր: Եվ հետո չպետք է մոռանալ, որ հուշարձանային տարածք է: Այս շինթույլտվությունն ապօրինի է»,- նշեց մեր զրուցակիցը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Երևանի կրկեսը, որի շենքն ամբողջությամբ պատրաստ է, առաջիկայում զինվելու է լուսային և ձայնային բարձրորակ սարքավորումներով, 2500 հանդիսատեսի համար նախատեսված հատուկ նստարաններով: «Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
Հրանտ Դինքը որպես նոր հանրապետության հիմնադիր. բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը և սահմանի դարպասը անվանեք Դինքի դարպաս. Թաներ Աքչամ
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ, ռետինե մահակ և արնանման հետքեր: Տուժածները տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, վերոնշյալ փաստերի հիման վրա՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Հունվարի 18-ին, ժամը 15:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Վերին Ախտա» հացատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը լավ լուր է հայտնել: Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի անհրաժեշտությունը հետևյալն է՝ խնդիր է առաջացել իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թ.-ի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։
Հրապարակում եմ արտահերթ զեկույց այն մասին, որ Հարկային օրենսգրքով նախատեսել է տուգանքների ֆիքսված, այն էլ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: Թերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գողության մեղադրանքով հետախուզվող 41–ամյա տղամարդը հայտնաբերվել է Հացիկ գյուղում
Հունվարի 15-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բջջային օպերատորի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքի ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը բացել և գողություն են արել:
Երիտասարդները որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում:
59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Հունվարի 1-ից մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ դիլերների և փոխարենը՝ վերցնեն նոր մեքենաներ։ Այս մասին դեռևս հունվարի 5-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու հիշեցրել ավտոմեքենաների թրեյդերի մասին օրենքը։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։
«Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:
Հունվարի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ «Առինջ մոլի» հարևանությամբ, իրար են բախվել «Գոլֆ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկի 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: