
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հունվարի 18-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ը, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.20C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.70C