
ՌԴ առողջապահության նախարարությունում գնահատել են «Սպուտնիկ V»-ն ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը

«Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայի թերապեւտիկ ապրանքների վարչությունն (TGA) ընդունել է, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու ներարկումներն այժմ կարող են հիմք լինել պատվաստման կարգավիճակը հաստատելու համար:
«Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի շարունակվող ընդլայնումը միանշանակ խոսում է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը»,- ասել է Ալեքսեյ Կուզնեցովը: