Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զենք բռնեցին բազում քաջորդիներ և անմահացան հանուն այդ հայրենիքի: Նրանցից է կապիտան Ռաֆայել Հակոբյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեռևս հունիսի 21-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։
«Հարմարվել էր շատ, գոհ էր ծառայությունից, միշտ միայն խոսում էր իր առաջադիմությունների մասին, ասում էր, որ՝ ես մեդալներ եմ ստանալու, պետք է պարգևատրումներ ստանամ, դու պետք է պարծենաս ինձանով։ Մեդալներ չստացավ, բայց պարծենալը ես միշտ եմ պարծեցել, միշտ էլ հպարտացել եմ իմ տղայով, միշտ գովեստի խոսքեր եմ լսել իր մասին, միշտ հպարտացել եմ իրենով։ Հպարտության առումով բան չի փոխվել ինձ մոտ, ուղղակի կարոտն է, ցավոտ կարոտը․․․»։
«Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը: Այո, կայք բացեցինք, որտեղ արժեքավոր նյութեր կան՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, սակայն դա թանգարանին չի փոխարինի: Գիտեք, Ամիրյան փողոցում թանգարանային շենք կա, որը դատարկ է տասնյակ տարիներ, ու կառավարությունն ինչո՞ւ այն չի տրամադրում, որպեսզի Թամանյանի թանգարանը բացվի: Դա Խրիմյանց գիմնազիայի շենքն է, որը պատկանում է Անգլիայում բնակվող միլիոնատեր Վաչե Մանուկյանին, ում երկու նամակ եմ գրել, որոնք մնացել են անպատասխան: Ինձ չընդունեցին ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանը՝ 132 ձայնով, և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանը՝ 176 ձայնով:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։
2021 թվականի ապրիլից Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում փորձում են տնօրեն ընտրել, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել 4 թեկնածու՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ նույն դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ նույն դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցիչ: Երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան 177 հիմնական դպրոցի ուսուցիչ է, որն այս դպրոցում տնօրենի պաշտոնի համար առաջին ընտրությանը ևս իր թեկնածությունն էր առաջադրել: Իսկ չորրորդ թեկնածուն Կարինե Մարգարյանն էր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։
Այս տարվա համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ նածագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարրության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։ Դրա փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով։ Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։ Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում ԳԼԽԱՎՈՐԸ երկրորդականից զանազանել»։
Հունվարի 14-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել արդեն 2022 թվականի գարնան վերջից, նախանշված են հիմնական ուղղությունները:
Համալսարանի կողմից վերացվել են: Վերջինիս մասին վկայում է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության համապատասխան վարչության պետ Օ. Մ. Յակիմչուկի 28.09.2021թ. N 07-1710 գրությունը առ այն, որ Համալսարանի կողմից թույլ տրված ոչ էական, աննշան խախտումները ամբողջությամբ վերացված են:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը…
Հինգշաբթի երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում. վերելակի խցիկի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել:
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով:
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները:
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Չալիկյանն իր ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է IDBank-ի և Իդրամի ծառայություններին և համակարգի անվտանգությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Չալիկյանը այս իրադարձությունը ներկայացնում է միակողմանի և ոչ լիարժեք շեշտադրումներով, հարկ ենք համարում ներկայացնել մանրամասները թե՛ իրավական, թե՛ տեխնիկա-տեխնոլոգիական ասպեկտներում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`