Ստեփանակերտի դպրոցներում գրեթե 70 տոկոսով վերականգնվել է աշակերտների թիվը, 75 տոկոսով՝ մանկավարժական անձնակազմի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։
Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները:
2020թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհից առաջացած ծխի թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1949թ. ծնված կին, որը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Բժիշկ, Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ Փոլ Ռանսոմը, ով արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան, այժմ եկել է COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացի վերահսկման ժամանակ հայ բժիշկներին աջակցելու համար։
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր:
ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի համայնքապետը, համայնքապետարանն ու ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը համարում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը:
Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով և անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։
Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մոմավառություն ԵՊՀ-ի բակում՝ ի հիշատակ զոհվածների. ՈՒՂԻՂ
Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։
Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:
ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։
Ես արդեն որոշ ժամանակ է ինչ դուրս եմ եկել Ոստիկանությունից….
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանի համար պատերազմական օրերին Գլխավոր դատախազությունը գումար չի խնայել:
Կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ Տիգրան Գևորգյանը:
«Իհարկե, գիտենք, որ գործընթացը սկսված է, բայց հետաքրքիր է պարզաբանումը, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ հայաստանցի զինծառայողը 10 օրով է արձակուրդ գալիս, արցախցի զինծառայողը՝ 5 օրով է գալիս, պլյուս 2 օր, որը ճանապարհին է անցնում։ Այ, օրինակ, երեկվա հայտարարություններից հետո, մեր երեխաներն այնտեղ ինչպես են ապահովված, եթե զինծառայողը գնում է Լաչինում դիրքեր է կանգնում, որին թույլատրված չէ ՊՆ հագուստով հայտնվել այնտեղ, այս ի՞նչ է կատարվում։ Թող ասեն, որ երեխաները հիմա իսկապես ապահով են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի մայրը՝ Արմինե Ավագյանը։
Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:
Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի:
Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ժամը 09:45-ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը շրջվել է։
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ և իր պատկերով: Մարդու բերանը ստեղծել է, որպեսզի աղոթի և փառաբանի Աստծուն, սակայն կան մարդիկ, որոնք իրենց բերանը օգտագործում են չարի կողմից խոսելու և բամբասելու համար, այն վերածելով աղբամանի:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա:
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում դեկտեմբերի 11-ին ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից: