Բաժիններ՝

Տավուշի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022թ. հունվարի 15-ին՝ ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում գտնվող տանը գող կա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Տավուշի մարզի Դեբեդավան բնակավայրի բնակիչը, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում գտնվող տուն, ում նույն տան բնակիչը նկատել է: Հասկանալով, որ իրեն նկատել են՝  Դեբեդավան բնակավայրի բնակիչը ցատկել է պատշգամբից և դիմել փախուստի, որից հետո նշված տանտերը հետապնդել է նրան և փողոցում իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակել է տղամարդու կոնքի հատվածին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է կրակված գնդակի մեկ պարկուճ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս