Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ
Հունվարի 18-ին, ժամը 15:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Վերին Ախտա» հացատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Lada Priora» (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1983 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակինշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Օ․Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: