Դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Նիկոլ Փաշինյան, սաղդ էկեք անհապաղ լուծեք էս հարցը, թե չէ՝ ձեզ ոչ մի ախրանա չի փրկի․ զինվորի հայր
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկելով 64-ամյա Արամ Դարբինյանին՝ բախվել է քարե շինությանը. վրաերթի ենթարկված Արամ Դարբինյանը մահացել է, իսկ Է «ՎԱԶ-21214-ի» 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պահանջում ենք հանդիպում Օնիկ Գասպարանի հետ. անհետ կորած զինծառայողների հարազատներ
«Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների մեջ, ես իրենց հետ միասին այդ նույն տերիտորիայի մեջ եմ ընկել՝ շրջափակման մեջ: Երկու օր հետո 22 զինծառայողների հետ միասին կարողացել ենք փրկվել ու դուրս գալ»,- Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն այսպես արձագանքեց այն անհայտ կորած զինծառայողների հարազատների քննադատություններին, որոնք պնդում էին, թե ինքն իր զինվորականներին լքել է մարտի դաշտում:
Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 42 հիվանդի, այդ թվում ՝ 7 երեխայի:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, Արցախի Հանրապետության անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերի առթիվ:
Գլխավոր շտաբի լրատվականի պետն անհետ կորած զինվորների ծնողներին հրավիրեց փակ քննարկման
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով:
Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած անձին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են։ Նրանք սպասում են Պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Լրագրողի հարցին, թե ինչ տեղեկություն պետք է փոխանցեն՝ անհետ կորած զինծառայողի կինը՝ Մանյա Մելոյանը, պատասխանեց. «Այսօր սպասում ենք, որպեսզի գան ՊՆ-ից և Մուրադովի հայտնած տեղեկությունը մեզ փոխանցեն՝ մեր հարցի վերաբերյալ»:
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Բավականին լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը ցանկացավ մտնել կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու նպատակով: Մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները, բնականաբար, թույլ չտվեցին:
«Մնացել եմ շրջափակման մեջ սխալ հրամանի պատճառով, օգնություն եմ խնդրել, չի եկել». պատերազմի մասնակից
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:
Արցախում իրենց տները կորցրած քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ աջակցություն
Անհետ կորած զինծառայողների ընտանքիներին 300 հազար դրամ կտրամադրվի. բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ
Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի մասնակից զինծառայողների ուսման վարձի առաջին կիսամյակի վճարը
Անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են. ՈՒՂԻՂ
Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեկտեմբերի 9-ին հեռավար ձևաչափով զրուցեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետազոտությունները ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից լսվող ջութակի նվագն անպայման հրավիրում էր անցորդի ուշադրությունը: Ջութակահար Բորիս Բաբայանն էր նվագում մարտական ընկերների շիրիմներին: Չնայած անձրևին, շոգին ու հուժկու քամուն՝ տարվա բոլոր եղանակներին Բորիս Բաբայանն ամեն առավոտ շարունակում էր ջութակի թովիչ ելևէջներով հարգանքի տուրք մատուցել ու ոգեկոչել հայրենիքի համար նահատակված հերոսներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհրդի Հումանիտար Հանձնախմբի համակարգող անդամ Խորեն Մարդոյանի հետ:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից կվերսկսի Ռոստով-Գյումրի չվերթները: