
Քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է եղել

2021 թ. նոյեմբերի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է:
Դեպի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներ և պարզել, որ Ջիվանու փողոցի խանութի մոտ ծագած վիճաբանության ժամանակ հրազենով և կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել երկու քաղաքացու։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ, ռետինե մահակ և արնանման հետքեր: Տուժածները տեղափոխվել էին բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին հայտնաբերել և ձերբակալել են 34 և 26 տարեկան երկու տղամարդու:
Քննությունը շարունակվում է։