Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:
Հունիսի 20-24-ը Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն էր և դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հուշաթերթիկով շիշ է տարվել քննասենյակ:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու պացիենտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ տնօրենին հեռացնելու դեմ:
168.am-ի հետ զրույցում պատմական ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը խոսելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից, ժողովրդագրական ներկայիս իրավիճակից, ընդգծեց, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրության համաձայն՝ հունվար-ապրիլին գրանցվել է 10665 ծնունդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,3%-ով պակաս, 2020 թվականի համեմատ՝ 4,8%-ով ավելի, և 10700 մահ՝ -7,3%, սակայն 2020 թվականի համեմատ՝ +12,2%։
Հունիսի 15-ին, ժամը 23.05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած :
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում:
Հունիսի 17-ի և 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան, թե ում տալ, ում չտալ, ավելորդ դասակարգումներ են։ Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները վերացնելու նախագծի մասին։
«Սիրուն դիզայն ենք պատրաստում, առաջին հարցը, որ դիզայները տվեց՝ այն էր՝ աստղեր դնե՞մ, թե՞ չէ, ասացի՝ չէ, որովհետև բժշկի աշխատանքին աստղ դնելը ո՞րն է, հո ձեզ համար երաժիշտ չէ՞, թե դուրս եկավ՝ 5 աստղ տամ: Բժշկի աշխատանքն ավելի օբյեկտիվ պետք է գնահատես: Կարող է բժիշկը կոպիտ խոսեց, մի քիչ խիստ հայացքով նայեց, բայց նենց բուժեց քեզ, որ լավացար»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին ժամը 13:00-24:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերի ջրամատակարարումը:
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 53-ամյա Լևոն Դավթյանը։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմում նահատակվածներին նվիրված հուշակոթողներին և հուշահամալիրներին, դրանց ձևին և կառուցման տեղին։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել։
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց ահազանգ մի քաղաքացուց. հյուրանոցային համալիրում գողություն էր եղել:
Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ:
Ու էսպես դասարան առ դասարան, որ փոխում ենք, գալիս տեսնում եմ տարբերությունը, ասում եմ. «այ քեզ բան, այ քեզ տարբերություն»:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան, Հերացու, Աբովյան, Երևանյան փողոցների, նշված փողոցներով պարփակված տարածքների առանձնատների, բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի «Հարավային» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ hունիսի 16-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։
Արարողության վայրը՝ Մասիսի գագաթ, հանդերձանքը՝ արշավային հագուստ. հրավիրված եք հարսանեկան միջոցառման: Իշխան Գևորգյանն ու Աշխեն Հովհաննիսյանն այն երիտասարդ զույգերից են, որ ամուսնությունից առաջ մտածում են, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, որ այն դառնա հիշարժան ու ինքնատիպ:
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:
Հրազդանի ոստիկանները բացահայտեցին Լեռնանիստում արված բնակարանային գողությունը:
168.am-ն օրերս Տավուշի մարզի Իջևան քաղաքում մի խումբ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե համատարած թանկացումների, գնաճի պայմաններում ինչպե՞ս են կարողանում լուծել սոցիալական խնդիրները, առհասարակ հետևո՞ւմ են Հայաստանում ընթացող ներքաղաքական իրադարձություններին, նաև՝ ինչպե՞ս են պատկերացնում երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը։
Սակագների վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
35-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: