Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ: Այո, այո, հրատապ ու արդեն երկրորդ անգամ:
«Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեզ, եթե դա չհաստատվի, իսկ ես որքան գիտեմ փայլուն է պաշտպանել, հիմա եթե չհաստատեն, նա գնալու է ծառայության, բացի այդ մի քանի զորակոչ կա, որ նրա 27 տարին լրանա»:
Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով:
Իտալիայի առողջապահության փոխնախարար Սանդրա Զամպան կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված ստեղծված իրավիճակում Ա Սերիայի վերսկսումը տրիբունաներում երկրպագուների հետ անհավանական է:
Օրեր առաջ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի մասնակցությամբ քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին լուրերը շատ արագ տարածվեցին համացանցում: Դեպքի մասին ապրիլի 7-ին առաջինն ահազանգել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Վարչապետը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ գյուղոլորտում ենթակառուցվածքների բարելավումն ու կոոպերատիվների ձևավորումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12 դասասենյակներում եւ ուսումնաօժանդակ 23 այլ սենյակներում արդեն շահագործման է հանձնվել էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ:
Իշխանության բերելով հպարտ քաղաքացուն՝ երևաց, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի գործ քանդող ու գործ սարքող․ հրաշալի բարոմետր էր. Վլադիմիր Գասպարյան. Tert.am:
Ապրիլի 14-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով իր և հարևանի բնակարանների պատուհանները վնասվել են:
Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
168.am-ը կապ հաստատեց Հակոբ Ճաղարյանի նշած 3 մասնագետներից Նատալյա Պողոսյանի հետ` փորձելով հասկանալ նախկին ու ներկա երկու պաշտոնյաների խոսքերի հակասությունների պատճառները:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։
Իտալիայում ՀՀ դեսպանությունը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։
Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում երկրին, առողջապահության համակարգին աջակցելու նպատակով մի խումբ երիտասարդ ինժեներներ լծվեցին բժշկական նոր և քիչ ծախսատար շնչառական սարք ստեղծելու գործին։ Նախագծեցին ու դրա մասին էլեկտրոնային նամակով տեղեկացրեցին վարչապետին, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներին։
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ շարժումը կոչ է անում համախմբվել միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ:
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց հետո Գարեգին Բ-ի դեմ սկսված արշավի մասին:
Ուղևորը հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ակներ գյուղի՝ իր կողմից սպասարկվող անտառից:
«Ամենամեծ խնդիրն ամբողջ աշխարհում կրթության հարցն է. գիտակցել սեփական պատասխանատվությունը քո կյանքի հանդեպ, այն տան հանդեպ, որտեղ ապրում ես, երկրագնդի հանդեպ։ Սա մի քիչ բարդ է, աշխարհայացքի խնդիր է՝ դու քեզ գիտակցում ես քո երկրի, քո ճակատագրի, մոլորակի տե՞րը, թե՞ դու քեզ ընկալում ես՝ որպես տնվոր։ Ամենամեծ խնդիրն այստեղ է։ Վերջիվերջո, ամեն մեկի գլխին մի ոստիկան չես կանգնեցնի և ֆինանսական ձևով էլ չես շահագրգռի՝ տանը մնալ»:
«Մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք գրավոր դիմում ՌԴ դեսպանություն: Մեզ ամեն անգամ ասում են, որ իբրև թե ՌԴ բոլոր սահմանները փակ են: Սրա հետ մեկտեղ՝ նրանք չեն կարողանում կազմակերպել Վրաստանի տարածքով մեր մուտքը դեպի Ռուսաստան»։
Մոսկվայում մահացել է Առաջին ալիքի օպերատոր 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը, ով վարակված էր կորոնավիրուսով:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ նոր կորոնավիրուսով վարակված 2 աշխատակիցների վիճակը լավ է, հիվանդության ընթացքը թեթև է անցել. ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվության ազատության պատասխանատու Լիանա Եղիազարյանը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել 487 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում. ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ՝ առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
Հայաստանում վերջին 16 տարիներին որևէ բանկ չի սնանկացել, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բոլոր ֆինանսական կազմակերպություններն են կայուն բանկային ոլորտում, և արդյո՞ք բոլոր խաղացողներն ունեն միջազգային չափանիշերին համապատասխանություն:
Ապրիլի 16-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Ռուսաստանի Դաշնության մոտ 300 քաղաքացի արտակարգ դրության պատճառով չեմ կարողանում վերադառնալ իրենց տուն, քանի որ Վրաստանը արգելել է իր տարածքով ՌԴ քաղաքացիներին մեկնելու Ռուսաստան:
Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ Արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն։
«Կանխիկ դրամաշրջանառության մեջ է, առաջին հերթին, ստվերը, և ստվերի կրճատումը, առաջին հերթին, մենք կարող ենք կանխիկ դրամաշրջանառության կրճատմամբ անել»,- ԱԺ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիորսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների, տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականցնում։
2020 թվականի ապրիլի 15-ին` ժամը 20:30-ին, «1-ին համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ա.Բակունցի փողոցից հրազենային վնասվածքով, մահացած վիճակում, իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ: