Բաժիններ՝

«Առաջ և Հետո». Թերեզա Մխիթարյան

Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջ և Հետո ))))

Ընկերներով սահմանամերձ գյուղերի դպրոցներում, բավականին մեծ դպրոցներում, ու մանկապարտեզներում մշտապես պատուհաններ ենք վերանորոգում ու փոխում։ Շատ-շատ եմ կարևորում էդ պրոցեսը:

Միշտ մտածում եմ, որ երեխան դասի ժամանակ նայում է դուրս ու կեղտոտ, ջարդված, փոշոտ ցելոֆաններով փակած պատուհան է տեսնում, ի՞նչ է գլխով անցնում: Իհարկե, վտանգավոր էլ է, երբ ճաքած են:

Ու էսպես դասարան առ դասարան, որ փոխում ենք, գալիս տեսնում եմ տարբերությունը, ասում եմ. «այ քեզ բան, այ քեզ տարբերություն»:

Ու արդեն, որ նայում ես պատուհանին, էլ պատուհան չես նկատում, արևն ես տեսնում, կապույտ երկինքը, լույսը, սիրուն բնությունը …»։

Առաջ և Հետո ))))

Ընկերներով սահմանամերձ գյուղերի դպրոցներում, բավականին մեծ դպրոցներում, ու մանկապարտեզներում մշտապես…

Posted by Teresa Mkhitaryan on Tuesday, June 14, 2022

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս