Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: