
Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.00C