Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8792 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 792-ով՝ մինչեւ 4 563 056: Ապրիլի 2-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը նվազել է մինչեւ 0,19 տոկոս: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 9 832-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 4 186 251 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91,7 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պտճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 400-ով՝ մեկ օր առաջվա 383-ի դիմաց: ընդամենը վարակից մահացել է 99 633 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,18 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 764-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է 1 030 655 դեպք: Աճը, շտաբի տվյալների համաձան, կազմել է 0,17 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել էր 2 151 հիվանդ: Մեկ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել է 57 հիվանդ, ընդամենը մայրաքաղաքում արձանագրվել է 16 764 մահացու վախճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: