
Առողջապահության նախարարությունը խախտել է Քովիդ-19-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը․ Հակահամաճարակային Ալյանս

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև․
«Առողջապահության նախարարությունը խախտել է Քովիդ-19-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը
Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանը ապրիլի 22-ին ստորագրել է հրաման, որով խմբագրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը։
Ուշագրավ է, որ 4-րդ կետով որպես խումբ ներառված են 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։
Փաստ է, որ ներկայումս Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ, այդ թվում Սպուտնիկ V և ԱստրաԶենեկայի կիրառման ուղեցույցներում սահմանվում է տվյալ պատվաստանյութի կիրառումը 18 տարեկանից սկսած։
Ավելին՝ պատվաստանյութերը հակացուցված են 0-ից 18 տարեկան երեխաներին։
Հարց 1 Ինչու՞ է առողջապահության նախարարությունը խախտել պատվաստման տարիքային շեմը։
Հարց 2 Ո՞վ է կրելու պատասխանատվություն 16-18 տարեկան երեխաների առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի համար»։