Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակը՝ Հանրապետության տոնը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ի 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ: Արարատն այսօր պատկերանում է առանձնահատուկ վեհությամբ, իսկ սեգ գագաթները կարծես վերադարձի հույսն են փոխանցում…
Խաղաղ ծառայություն Հայկական բանակի ողջ անձնակազմին, որ գիշեր ու զօր հիրավի հերոսական ծառայություն է իրականացնում՝ մշտապես պատրաստ պատվով դիմակայելու, արժանի հակահարված տալու մարտահրավերներին։
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Մայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Դանիայի իշխանությունները թուլացրել են իրենց սահմանային վերահսկողությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների և Գերմանիայի համար՝ թույլ տալով, որ զույգերը, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով ստիպված էին բաժանվել, կրկին հանդիպեն: Բայց սիրահարները պետք է ապացուցեն, որ նրանք առնվազն վեց ամիս հարաբերությունների մեջ են եղել, գրում է Reuters-ը:
Մայիսի 26-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, Պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։
Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Սույն թվականի մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզներում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Այդ պատճառով՝ ովքեր չէին կարող վճարել կամ ովքեր լավատես չէին, հեռանկարներ չունեին, որոշեցին լուծարվել կամ դադարեցնել գործունեությունը և հանձնել տարածքները։ Մի մասը, ովքեր դեռ փորձում են պայքարել, որոշ ժամանակ իրենց գործունեությունը պահպանել, փորձում են վերապրոֆիլավորվել։ Այսինքն՝ եթե իրենք նախկինում զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, հիմա փորձում են զբաղվել ներքինով։ Ներգնա տուրիզմն էլ առայժմ չի կարող զարգանալ, մինչև արտաքին սահմանները չբացվեն, մենք դեռ դրսից չենք կարող մարդկանց ընդունել, մնում է բավարարվել ներքին տուրիզմով։ Բայց դա էլ հարցի լուծում չէ, իհարկե, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն մարդ ենք, և եթե նույնիսկ օֆիսների մի մասը սկսի ներքին տուրիզմով զբաղվել, միևնույն է, դա բավարար շահութաբերություն չի ունենալու, և շուկայում որոշակի պահի լճացում է լինելու»։
Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։
Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մանրամասներ է ներկայացրել երեխաներին սրբապղծություն տարածող գրքեր բաժանելու մասին Դավիթ Աթանեսյան օգտատիրոջ տեսանյութի հետքերով ոստիկանության կատարած աշխատանքի վերաբերյալ։ Նելլի Դուրյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․
Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Համացանցում օրեր շարունակ պաշտպանիչ դիմակների տուփի լուսանկար էր տարածվում, որի վրա նշված էր, որ այն չի պաշտպանում Covid-19-ից: Արտադրող ընկերության անունը չի երևում: Պարզելու համար, թե արտադրողն ինչպե՞ս կարող է վստահ լինել՝ իր դիմակը պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում կորոնավիրուսից, 168.am-ը զրուցեց համաճարակաբան Արման Բադալյանի հետ:
Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում:
Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։
Զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են նռնականետային դասակների գործնական պարապմունքներ։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ:
Մայիսի 24-ին, ժամը 23.57-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում կրակոցներ են հնչել:
Մայիսի 27-ին, ժամը 11։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած:
Ժամանակին կորոնավիրուսի բռնկման օջախ դարձած Էջմիածինը ներկայում այն քաղաքներից չէ, որտեղ մեծ թվով վարկակիրներ կան: Համաճարակային իրավիճակն այնտեղ նահանջել է:
Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. հերթագրվել է 34 պատգամավոր. Ուղիղ
«ADM դայմոնդս» ադամանդագործական ընկերությունը, որը 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում 715-րդն է, 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին իր աշխատակիցներին ընդհանւոր առմամբ վճարել է ավելի քան 18 միլիոն դրամ աշխատավարձ: Վճարված աշխատավարձի թվերին 168.am-ը ծանոթացավ ընկերության ղեկավարների մեզ տրամադրած 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին վճարած աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթերին, որոնց […]
Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում: