Բաժիններ՝

Սպանել էր կնոջը, ապա ինքնասպան էր եղել. մանրամասներ

Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը: Հայտնել է նաև, որ հիմա ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 71-ամյա կնոջը, սպանել նրան, ապա ինքնասպանություն էր գործել՝ նետվելով Նոր Գեղի գյուղի կամրջից:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Նոր Գեղիում ամուսինը սպանել է կնոջն, ապա ինքնասպան եղել՝ կամրջից ցած նետվելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031