Բաժիններ՝

Նոր Գեղիում ամուսինը սպանել է կնոջն, ապա ինքնասպան եղել՝ կամրջից ցած նետվելով. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։ Պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ Երկու դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031