Բաժիններ՝

Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին. Փաշինյան

2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր:  Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ինքը փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ:

«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաև պետք է հանձնարարեմ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում համապատասխան տեսչական մարմինը 2021 թվականի գարնանը կատարել է ստուգումներ և արձանագրել խախտումներ:

«Այս տեղեկությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Այդ հանձնարարականը ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031