«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ. Aravot.am
Aravot.am-ը ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվել է, թե այս օրերին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում գողության դեպք գրանցվե՞լ է, թե՞ ոչ:
«Մենք առաջին իսկ օրը ունեցել ենք հետեւյալ պատկերը: Այստեղ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին են կոտրել եւ գողացել են դրամապանակը»,- ասաց Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 62 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։