ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:
Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:
Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 23-ամյա Պավլիկ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում, գրում է shamshyan.com-ը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41) «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41)։ Եթե պատկերացնենք, թե Քրիստոս այս հարցն ուղղում է մեզ՝ յուրաքանչյուրիս, արդյոք մտածե՞լ ենք՝ ի՞նչ պատասխան պիտի տանք։ Մեզանից ոմանք կցանկանան գումար ու ֆինանսական միջոցներ՝ այս աշխարհում բարեկեցություն ապահովելու համար։ Այլք գուցե աշխատանք ցանկանան՝ իրենք իրենց իսկ արդար […]
Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև որոշումը կարևոր է, այստեղ առավել կարևոր է այն ճիշտ կիրառելը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց գիտելիքի և դպրության օրվա առիթով աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով, ապա նաև ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հետագա անելիքների մասին, կարելի է ասել, ծրագրային ելույթով։
Կատարվում է նախաքննություն:
Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ հիմա կատակը մի կողմ։ ԵՊՀ և Կենտրոնում գտնվող այլ շենքերի վաճառքն ընդամենը մի հաճելի բոնուս է։
Հայտարարության մեջ նաև նշված է. «Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Վարույթն իրականացնող մարմինն զգուշացնում է, որ նշված անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար և կոչ է անում լինել զգոն, միաժամանակ նրա գտնվելու վայրը իմացողներին խնդրում զանգահարել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին՝ 099 000111 կամ ՀՀ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարներով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվող Armenia Expo միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու է նաև Բելառուսի մեծածավալ էքսպոզիցիան։
Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ: Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում շաբաթվա ընթացքում անկում Է գրանցել 16 տոկոսով, մահացությունը՝ 13 տոկոսով:
Հայկական ՔՈՓ թիմը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է 2015 թվականից։
Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ էր նաև համար 58 մանկապարտեզի շուրջ 290 փոքրիկների համար: Հիմնանորոգումից հետո սաների հետ միասին կրթօջախը բացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված են հոգևոր բովանդակությամբ գովազդային վահանակներ, որտեղ ներկայացված են Աստվածաշնչից հատվածներ։