Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ:

Հայտարարության մեջ նաև նշված է. «Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:

ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում հիմնահարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները՝ պետության քրեական քաղաքականության կանխարգելիչ ֆունկցիայի շրջանակներում հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստության, անխուսափելիության վերաբերյալ դասագրքային ճշմարտությունների խորապատկերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս