
1 օրվա ընթացքում արձանագրվել է 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: