Իտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել Հռոմից մոտ 40 կմ հարավ-արևելյան Կոլեֆերո քաղաքի մերձակայքում գործող զինամթերքի գործարանում։ Միջադեպի մասին հայտնել են իտալացի կարաբիներները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանության աշխատակիցները։ Իրավապահների տվյալներով՝ ձեռնարկության տարածքում իրականացվում են «բարդ գործողություններ», սակայն դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։

Ինչպես հայտնում է իտալական ANSA գործակալությունը, գործարանը պատկանում է գերմանական KNDS պաշտպանական ընկերությանը։ Ձեռնարկությունը մասնագիտանում է ցամաքային և ռազմածովային ուժերի համար միջին և խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրության մեջ։

Հնարավոր տուժածների և պայթյունի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31