Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, նշելով, որ թրաֆիքինգի վերաբերյալ վարույթի նախաքննությունն է ավարտվել:
Հուլիսի 18-ի լուսաբացի մեջ տագնապը խտացել էր, որը պիտի դառնար գույժ:
Կոտայքի մարզում կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Այս մասին տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ հաստատելով 2 զոհվածի մասին տեղեկությունը:
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։
Հուլիսի 18-ին՝ ժամը 22:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Սեզոնային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ավելացող չվերթների և մեծ ուևորահոսքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում առաջանում են չպլանավորված խցանումներ։ Տեղեկությունը հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից` անդադառնալով սոցցանցերում հրապարակված տեսանյութերին, որտեղ օգտատերերը դժգոհումեն օդանավակայանում գոյացող մեծ հերթերից։
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
103 շտապ օգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Երևանում հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։
Կապի խափանման արդյունքում շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում, մասնագետներն այս պահին փորձում են կարգավորել խնդիրը։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 33-ամյա Արշավիր Դ.-ն:
«Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանում այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը, տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերին՝ հրդեհի տեսարանով։
Քրիստոսի մարդեղությամբ սկսվում է և նորա աստվածմարդկային կյանքն, և որովհետև նա աստվածության ու մարդկության միություն է, ուստիև թե՛ մարմնանալն ու թե՛ ծնունդը հրաշալիք է և միանգամայն մարդկային: Հրաշալիք է և մարդկային այն պատճառով, որ Քրիստոս նորա մարդկության նախամարդն է, որի մեջ պետք է անհետացած լինի ու նորա հիշատակն, և միևնույն ժամանակ մարդկությունը պետք է նորա մեջ ներկայանար, և ուրեմն Քրիստոս պետք է մարդկային ծնունդ լիներ և ոչ թե մի նորաստեղծ մարմին առներ[1]:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդմամբ՝ AIR CHINA-ն դիտարկում է ընթացիկ տարվա սեպտեմբերից շաբաթական 3 անգամ Թբիլիսի և Ուրումչի քաղաքների միջև թռիչքների իրականացումը, և ավիաընկերության հետ խորհրդակցություններն ակտիվորեն ընթանում են թռիչքներն սկսելու նպատակով։
Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվար ամսից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հորաքրոջ տղայի՝ Վահրամաբերդ գյուղի տնից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս:
Հայաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների այցերը նվազել են մի քանի պատճառով` գնաճի, Բագրատաշենի անցակետի ժամանակավոր փակման, ինչպես նաև ՀՀ-ից ՌԴ քաղաքացիների հոսքն է պակասել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հայերը սկսել են քիչ նախընտրել հարևան երկիրը։
Հուլիսի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Խորենացու փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ 30-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա հայտնել է, որ մեքենայի սրահում կան հուշանվեր թղթադրամներ և մարխուանա տեսակի թմրամիջոց, որոնք պատրաստ է ներկայացնել։
Հայաստանի Հանրապետությունը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ։Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ։ Այս մասին հայտնում է ՔԿՀ–ի մամուլի ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Նարեկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և 24-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումների արձնագրումն ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշումը հայաստանյան հանրային շրջանակները տարբեր կերպ մեկնաբանեցին՝ չբացառելով քաղաքական համատեքստը։
Հուլիսի 17-ին, ժամը 1.10-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ:
Այսօր Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում, արդեն իսկ՝ Բյուրեղավանում, Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։
Կապանի 27-ամյա բնակչուհին հարվածել է քաջարանցի երեք տղամարդկանց, որոնցից մեկն էլ ընկնել ու կոտրել է դաստակը: Դանակահարողը և երեք անձ ձերբակալվել են:
Տուժողի ստացած մարմնական վնասվածքների մեխանիզմը, ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, հանդիսանում են կյանքի համար վտանգավոր: