«Flyone Armenia» ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան – Դուբայ – Երևան երթուղով ուղիղ չվերթերը:
«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ:
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։
Ես է՛լ «մեղադրեցի» ինքս ինձ, որ չեմ նկատել այս նրբությունը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն»։ Պատկերացնո՞ւմ եք՝ «Հայք» բառը «գրաբարից թարգմանաբար» նշանակում է «Հայաստան», «հայեր»։
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած:
Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է։
Սինգապուրի ափերի մոտ հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերում, որոնց անձնակազմերի 36 անդամները փրկվել են։ Մնացած 26-ը մասնակցում են հրդեհի մարմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իսպանիայի ազգային ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում օգնել է դադարեցնել հանցավոր կազմակերպության գործունեությունը, որն առագաստանավերով թմրանյութեր էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա:
Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրեց մի խումբ հայագետների։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին նախագահի նստավայրում։
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնում են ՀՀ Քննչականկոմիտեից:
Մեծ Բրիտանիայի գտնվող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ այցելել է Լոնդոնի կենտրոնում տեղակայված ՀՀ դեսպանության նոր շենք:
Տնտեսական աճերի, տարբեր պատմական ռեկորդների մասին իշխանությունների հայտարարություններն այդպես էլ զգալի ու տեսանելի չեն դառնում Հայաստանի Հանրապետության հպարտ կամ ոչ հպարտ շատուշատ քաղաքացիների համար։
Այս կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում, այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից:
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 9-ից գործարկում է ևս մեկ կանոնավոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է՝ գործադրվում են բոլոր ջանքերը դեպի Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենի արգելանքին առնչվող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Oգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը hանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է գործընթացը նկարագրող անիմացիոն հոլովակ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացվել է, սակայն ազդեցությունը դեռ նկատվում է որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում։ Այս մասին հայտնել են «Microsoft» ընկերությունից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Եղվարդի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների անունները։
Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։
Երևանյան ավտոբուսի վարորդը, որը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը` անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։
Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, նախնական տվյալներով հաղորդվել էր, որ կործանված ինքնաթիռը ԱՆ-2 մոդելի է, սակայն ճշգրտված տվյալներով այն ՅԱԿ-52 է։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
«Հետք»-ի հաղորդմամբ՝ արաբական «Air Arabia» ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնում է Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական «Fly Arna» ավիաընկերությունն է, որի սեփականատերերից մեկը հենց Շարժայից թռիչքներ իրականացնող «Air Arabia» ավիաընկերությանը փոխկապակցված «International Business Company (FZE)»-ն էր։
Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը: Այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։ Ըստ CNN-ի՝ հուլիսի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի խոշոր ավիաընկերությունների՝ Delta-ի, United Airlines-ի և American Airlines-ի բոլոր չվերթերը չեղարկվել են կապի խնդիրների պատճառով։ Հուլիսի 18-ին CNN-ը հայտնել էր, որ Microsoft-ի խնդիրների պատճառով Frontier ավիաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել […]
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում, որտեղ ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել, տարածքը շրջափակված է։ Sputnik Արմենիան բացառիկ կադրեր է ներկայացնում ինքնաթիռի կործանման վայրից։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան։
Յակուտիայում ընթանում են Robinson R44II ուղղաթիռի որոնողական աշխատանքները, հաղորդում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը՝ նշելով, որ ուղղաթիռն անհետացել է Ալդանի շրջանում ուղղաթիռի վթարային փարոսն ակտիվանալուց հետո։
Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ն արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։