Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։ Դրսի դուռը ներսից փակված է եղել։
Փաշինյան կոչեցյալը համարյա հայտարարեց, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմի մեջ. արցախցի կին
Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:
Ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Նիկոլ Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Փետրվարի 28-ից մեկնարկել է Մեծ պահքը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ ապրիլի 10) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած տևական օպերատիվ միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Երևանի Մանանդյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացնելիս համագործակցել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ։
ՀՀ ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում կրակոցներ արձակած անչափահասին բերման են ենթարկել:
Նշվում է, որ Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել պետության ղեկավարին հանդիպման հնարավորության համար և հաստատել իր պաշտոնական այցը Ղազախստան, ինչպես նաև մասնակցությունը համագումարին:
Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
168.am-ը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց՝ օբյեկտի՞վ է արդյոք ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան ժամանողների ցուցանիշները համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ՝ ընդգծելու ահռելի դրական տարբերությունը:
Մարտի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցային ահազանգեր էին ստացվել. բուժօգնության էին դիմել երկու տղամարդ՝ կտրած վերքերով։
Զեկույցում համեմատական է տարվել նաև 2011 և 2021 թվականների միջև և արձանագրվել, որ 2011 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 52 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երրորդ լավագույն արդյունքն է:
2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որն ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։
Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Աշնանացան ցորենի ծավալները Շիրակի մարզում նվազել են, գյուղացին սերմացուի աջակցություն չի ստանում, իսկ պարարտանյութի սուբսիդավորումը մինչև 3 հեկտար հողօգտագործողների համար է: Գարնանացանի ծավալներն էլ ուղղակի կախված են սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութերի գներից, իսկ բերքատվության երաշխիքը ոռոգման ջրի կուտակվող պաշարներն են։
Պաշտոնական վիճակագրությունը և անշարժ գույքի շուկայի մասնագետներն արձանագրում են՝ Երևանում բնակարանների գները բարձրացել են, երկրում աճել է առքուվաճառքի գործարքների թիվը:
Լուսանկարում պատկերված անձը հետախուզվում է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է:
: Երթեւեկությունը Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Հատուկ ռեժիմը նշված տարածքում սահմանվել է անբարենպաստ եղանակի պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման կապակցությամբ։
2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։