Բաժիններ՝

Հռոմի Պապը հաստատել է իր մասնակցությունն Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատել է իր մասնակցությունն Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնել Ղազախստանի նախագահի լրատվական ծառայությունը Կասիմ Ժոմարտ Տոկաևի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ առցանց բանակցություններից հետո:

«Հանդիպմանը քննարկվել են Ղազախստանի և Վատիկանի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարի օրակարգին»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Նշվում է, որ Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել պետության ղեկավարին հանդիպման հնարավորության համար և հաստատել իր պաշտոնական այցը Ղազախստան, ինչպես նաև մասնակցությունը համագումարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930