Բաժիններ՝

Անշարժ գույքի գները եռամսյակում թանկացել են 10 տոկոսով, վարձակալության գները՝ 30 տոկոսով

Պաշտոնական վիճակագրությունը և անշարժ գույքի շուկայի մասնագետներն արձանագրում են՝ Երևանում բնակարանների գները բարձրացել են, երկրում աճել է առքուվաճառքի գործարքների թիվը:

«Շուկան ակտիվ է, գներն էլ աճում են առայժմ: Այս միտումները, կարծում եմ, կպահպանվեն, եթե արտառոց իրավիճակներ չլինեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:

Նա գնաճը պայմանավորում է երկիր մտնող ֆինանսական հոսքով:

«Ռուսաստանից են շատերն իրենց գումարները տեղափոխում Հայաստան: Եթե պատերազմական սրացումներ չլինեն, կարծում եմ, կշարունակի թանկանալ,- պարզաբանեց նա՝ տեղեկացնելով այս պահին առկա գների մասին,- Փոքր Կենտրոնում, օրինակ, 1 քմ-ն այժմ 2000-2500 դոլար է` նորակառույց և հին ֆոնդը միասին վերցրած, Արաբկիր համայնքում՝ 1500-1600 դոլար:

Ընդհանուր առմամբ, տարեսկզբից մինչև հիմա՝ եռամսյակում գները բարձրացել են մոտ 10 տոկոսով: Վարձակալությունների գները բարձրացել են միջինում 30 տոկոսով, բայց, օրինակ, Կենտրոնում 1 սենյականոց բնակարանների վարձակալությունները թանկացել են 50-60 տոկոսով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս