ՀՀ-ում կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» շոկոլադների իրացումը
Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը համադրելով Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված տեղեկատվության հետ՝ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի հետևյալ արտադրատեսակների իրացումը՝
Kinder Surprise Uovo Maxi 100g – 1728 հատ (172,8 կգ)՝ արտադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Kinder Schokobons 125g – 3792 հատ (474 կգ)՝ արտադրված Բելգիայի թագավորությունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Կինդեր» ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքատեսակների իրացման նկատմամբ Տեսչական մարմնի կողմից սահմանափակումներ չեն կիրառվել և դրանք ենթակա են վաճառքի։
Կասեցված խմբաքանակներից իրականացվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհարպարակվեն: