
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 13-ի ցերեկը, 15-16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-6 մ/վ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.40C (1998թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.40C (1964թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90C