«2021թ. դեկտեմբերի 3-ին որոշումը կայացվել է, իրենք ասում են՝ դե, մենք չենք բողոքարկել, որովհետև ամբաստանյալի պաշտպանն է բողոքարկել, իսկ մենք էլ կգնայինք, մեր դիրքորոշումը կհայտնեինք: Ուրեմն հիշեցնեմ, որ «Դատախազության մասին» օրենքը շատ ուղիղ նշում է, որ գործին մասնակցող դատախազը, եթե համաձայն չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ, եթե իր կարծիքով՝ այն անհիմն է կամ ակնհայտ ապօրինի, պարտավոր է բողոքարկել: Այսինքն՝ սա ուղիղ պարտավորություն է»,- ասաց պաշտպանը:
Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները:
2021թ. ընթացքում Հայաստանից դուրս է եկել 1 մլն 673․765 մարդ, մուտք գործել` 1 մլն 629․891-ը. սրանք ԱՎԾ տվյալներն են՝ հենված ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների վրա։
Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Փափազյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Սերո Խանզադյան փողոցի 36-ամյա մի բնակչի:
Զինված ուժերում մեկնարկել է 2022 թվականի ուսումնական տարին։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հակատանկային զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Պարարտանյութը եռակի թանկացել է. ինչ է անում Կառավարությունը. Արթուր Խաչատրյան
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Ինչո՞ւ վնասվածք ստացած զիծառայողններին ընտրություններից հետո չեն աջակցում. Ավետիսյանը՝ Պապիկյանին
Փետրվարի 9-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փետրվարի 8-ին, ժամը 14.40-ին, Երևանի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Կավասակի» մոտոցիկլը. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փող չկա՞, թե՞ վերաբերմունքն է փոխվել 10 լավագույն մարզիկների նկատմամբ․ Թադևոս Ավետիսյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։
Այս պահի դրությամբ Հայաստանում 1563 երեխա հիվանդության պատճառով դպրոց ու նախադպրոցական հաստատություն չի հաճախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր եւ պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2?3 հազարով։ 2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: Թերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ առգրավվեցին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 12:15-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ. -ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ:
23-ամյա երիտասարդը, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ է, բերման ենթարկվելիս դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը շարունակել է նաև բաժնում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:
Փետրվարի 7-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 30-ամյա մի տղամարդ։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ճիշտ քաղաքականություն վարվի, ապա Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը չի կորցնի իր մրցունակությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:
Ալիևը օրերս մերկապարանոց ձևով ոչ միայն կրկնեց Արցախի մշակութային ժառանգության աղվանական լինելու մասին արդեն մաշված խոսքերը, այլև դրանցից բխեցրեց այն «դրույթը», որ այդ հուշարձանների հայերեն արձանագրությունները հետագայում են ավելացված, որոնք հարկավոր է ջնջել: