ՏԵՂ ՉԿԱ՛… Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԲԱԽՏԴ ԲԵՐԻ ՈՒ ԸՆԿՆԵՍ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Քաոսային իրավիճակ է ստեղծված հիվանդանոցներում. վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների ընդունումը դարձել է անհնարին։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է վերակենդանացման բաժանմունքներում բուժման կարիք ունեցող հիվանդների բուժսպասարկման անհնարինությանը:

«Վերակենդանացման բաժանմունքներում բուժման կարիք ունեցող հիվանդներին շտապօգնության ծառայությունը չի կարողանում տեղավորել։ Հիվանդի հարազատները հաճախ լսում են «վերակենդանացման բաժանմունքը փակ է» արտահայտությունը»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ շտապօգնության մեքենան հաճախ ժամերով պտտվում է երևանյան մի հիվանդանոցից մյուսը, կամ ժամերով կանգնում է հիվանդանոցների բակում, որպեսզի կարողանա հոսպիտալացնել ծանր հիվանդին:

«Եթե բախտները բերի և հոսպիտալացնեն հիվանդին, ապա հիվանդի հարազատի համար դա շատ թանկ հաճույք է, պետք է վճարի օրը 100 000 հազար և ավելի ՀՀ դրամ, բերի դեղորայքը, նաև հավելյալ վճարի հետազոտությունների համար։ Սակայն այս իրավիճակը ընդունելի է «տեռորիզմի» դեմ պայքարող նախարարի համար»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Անուշ Պողոսյան, վերակենդանացման բաժանմունք, հիվանդանոցներ, շտապօգնության մեքենան, նախարար, 100 000 դրամ, դեղորայք

Տեսանյութեր

Լրահոս