Բաժիններ՝

Կատվի ձագերը

Գիտական աթեիզմի ամբիոնի պրոֆեսորը փողոցում մի տղայի տեսավ, ով կատվի նորածին ձագերով լի արկղ ուներ:

– Ի՜նչ սքանչելի ձագուկներ են:

– Այո,- ասաց տղան,- որովհետև սրանք աթեիստ ձագեր են:

Մեկ շաբաթ անց պրոֆեսորը կնոջ հետ կրկին անցնում էր նույն փողոցով, և կնոջը խնդրեց մոտենալ տղային և գովել նրա կատվի ձագերին:

– Դու հաճելիորեն կզարմանաս նրա պատասխանից:

Կինը մոտեցավ տղային և ասաց. «Օ՜հ, կյանքումս ավելի սքանչելի ձագուկներ չեմ տեսել»:

– Դա նրանից է, որ ձագուկները քրիստոնյա են:

– Ինչպե՞ս թե,- բացականչեց պրոֆեսորը,- մեկ շաբաթ առաջ դրանք աթեիստ ձագուկներ էին:

– Նրանց աչքերը բացվեցին…,- պատասխանեց տղան:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031