Բաժիններ՝

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են առևանգման վայրից մոտ 40 կմ հեռավորության վրա՝ Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում

Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները մոտ 10 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, քրեական ու համայնքային ոստիկանները , պարեկները, ոստիկանության կինոլոգները ու քննիչները մոտ 35-40 կմ շառավղով, անգամ տեղատարափ անձրևի տակ, այնպիսի տեղերում են որոնողական աշխատանքներ իրականացրել, որ եղել են դժվարանցանելի, ճանապարհները եղել են ցեխոտ, այդ թվում՝ Հրազդանի, Ծաղկաձորի անտառներում և ի վերջո կեսգիշերին մոտ, Երևան – Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերել են մահացածի մարմինը։

Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելել ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնացել են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարել են հյուրատան սեփականատիրոջը և հայտնել, որ իրենք մեկ օր շուտ են հեռանում ու հյուրատան իրենց սենյակում թողել են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնու համար։

Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ նշված անձինք Վախոնինին նշված հյուրատնից «Mazda» մակնիշի ավտոմեքենայով են տեղափոխել։ Արդյոք նա մինչ այդ մահացած է եղել, թե ոչ, այն պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, բայց որ նրան քաշելով են նստեցրել «Mazda»-ն, այդ ամենը ապացուցող փաստեր են քրեական ոստիկաններն ու քննիչները ձեռք բերել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան արդեն հասցրել են լքել ՀՀ տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031