Փոքր տարիքում երկրորդ լեզվի ուսուցումը դրականորեն է ազդում երեխայի զարգացման վրա

Նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան արագ են երեխաները դադարում հետաքրքրվել ծանոթ պատկերներով և տարվում նորերով, այնքան լավ են նրանք զարգանում նախադպրոցական տարիքում, գրում է Science World Report պարբերականը: Այն երեխաները, որոնց շուտ են ձանձրացնում ցուցադրված պատկերները, ապագայում ցուցաբերել են լավ մտածողական հմտություններ: Նրանց խոսքը նույնպես եղել է առավել զարգացած:

Գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե արդյոք երկու լեզվով խոսող երեխաներն ունեն առավելություն այդ իմաստով: Փոքրիկներին ցույց են տվել արջի կամ գայլի գունավոր պատկերները: Խմբի կեսի համար արջն արդեն «ծանոթ» պատկեր էր, իսկ գայլը՝ «նոր», իսկ մյուս խմբի համար՝ հակառակը:

Հետազոտողները բացատրել են, որ վաղ մանկական հասակում երկու լեզվով խոսող երեխաներն ավելի արագ են սովորում հին կերպարներին և ուշադրությունն ուղղում նորերին, քան միայն մի լեզու իմացող երեխաները:

«Երեխաների հետ կատարվող հետազոտություններում շատ դժվար է տվյալներ հավաքել: Տեսողական սովորույթը՝ հիանալի միջոց է: Այն խլում է ընդամենը մի քանի րոպե, և միևնույն ժամանակ օգնում կանխատեսել մտածողության զարգացումն ավելի ուշ տարիքում» – ասում է հետազոտության հեղինակ Լեհեր Սինգխը: Մեծերի համար երկրորդ լեզվի ուսուցումը բարդ խնդիր է: Իսկ երեխաներին այն տրվում է հեշտությամբ: Բացի այդ, պարզվում է, որ վաղ մանկական տարիքում լեզվի ուսուցումը շատ օգտակար է երեխայի կոգնիտիվ ֆունկցիայի զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031