
ԱՄՆ-ն իր առևտրային գործընկերներին զգուշացրել է օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

ԱՄՆ-ն իր առևտրային գործընկերներին զգուշացրել է, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը նրանց նկատմամբ կկիրառվեն օգոստոսի 1-ին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերների՝ ասելով, որ եթե դուք չշարժեք իրավիճակը մեռյալ կետից, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի մաքսատուրքերի մակարդակին։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք շատ արագ կտեսնենք բազմաթիվ գործարքներ», – CNN-ին ասել է Բեսենթը։