
Չինաստանում զբոսանավի խորտակման հետևանքով երկու մարդ է զոհվել

Չինաստանի Հունան նահանգի Ցզիսին քաղաքի Դունցզյանհու լճում հունիսի 5-ին էքսկուրսիոն նավի խորտակման հետևանքով երկու մարդ Է զոհվել:
Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ զբոսանավի ուղևորներից 27-ը փրկվել են:
Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են հունիսի 6-ի երկրորդ կեսին:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 5-ի ժամը 16:30-ի սահմաններում, երբ 40 նստատեղով էքսկուրսիոն նավը շրջվել է վերոնշյալ լճում, ինչի հետևանքով 29 մարդ ընկել է լիճը: Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ դեպքի պահին ողբերգության վայրում գտնվող ջրամբարի տարածքում քամու հանկարծակի պոռթկում է տեղի ունեցել, որը հասել է վայրկյանում մինչև 30 մետր արագության: